13/10/2020 12:41
ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցում է Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ՌԴ նախաձեռնությունների իրականացմանը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ այս աշխատանքի՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի վարած բանակցությունների, հիմնական նպատակը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»: