13/10/2020 15:42
Ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք տեղափոխող ցանկացած ինքնաթիռ. Արմեն Աշոտյան
Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք և սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ, նախապես այդ մասին հայտարարելով, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում», - գրել է նա։