13/10/2020 19:41
Արցախում քաղաքացիական ազգաբնակչության շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր, 5800-ից ավելի հասարակական նշանակության վնասված օբյեկտ. ԱԻ պաշտոնյա
Այս պահի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական ազգաբնակչության շրջանում առկա է 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր, 5800-ից ավելի հասարակական նշանակության վնասված օբյեկտ, ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ Արտակարգ իրավիճակների փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:
«Այս պահին ծառայության հիմնական գործառույթներն ուղղված են չպայթած զինամթերքի հայտնաբերմանը և ոչնչացմանը: Հայտնաբերվել է 670 այդպիսի միավոր զենք», - ասաց նա:
Ասուլիսին ներկա Արտակարգ իրավիճակների ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն իր հերթին նշեց, որ 17 օր է՝ ինչ 24-ամյա ռեժիմով են աշխատում՝ քաղաքացիական բնակչությանը սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելով:
«Մեզ են միացել նաև Հայաստանից ժամանած խմբեր՝ այդ թվում՝ կամավորական», - ասաց նա: