13/10/2020 09:19
«Հրապարակ». Չի բացառվում, որ ՍԴ փոխնախագահի պաշտոնն էլ կոմպրոմիսի արդյունքում ստանձնի հներից մեկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան երկու տարի տևած պայքարից հետո վերջապես հաջողվեց Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրել՝ ի դեմս 2018-ին դատավոր ընտրված Արման Դիլանյանի։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, տեղեկություններ կային, որ Խունդկարյանի տապալման հարցում ՍԴ կազմի հներն ու նորերը կոալիցիա էին կազմել, մասնավորապես Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի միջև էլ համաձայնություն էր կայացել։ Երեկ ՍԴ նախագահի ընտրությամբ պարզ դարձավ, որ բարձր դատարանում կոմպրոմիսային համաձայնության են եկել և որոշել են նախագահությունը փոխանցել նորերին։
Չի բացառվում, որ փոխնախագահի պաշտոնն էլ նույն կոմպրոմիսի արդյունքում ստանձնի հներից մեկը, օրինակ՝ Աշոտ Խաչատրյանը։ ՍԴ-ն փոխնախագահ կընտրի այսօր»։