13/10/2020 09:28
«Հրապարակ». Հերոսները չեն կարող գնալ էդ ուղղությամբ. Միքայել Մելքումյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում խոսում էր այն մասին, որ այսօր մեր ազգը մեկ բռունցք է դարձել և միասնականություն է դրսևորում, ինչը լավ է։ Մենք նրան հիշեցրինք որոշ գրառումներ, որոնցով գուժում էին ինչ-որ դավաճանների մասին, ու հարցրինք՝ Դուք մեր երկրում դավաճանների ճանաչո՞ւմ եք։
Բայց Մելքումյանը, որ ակտիվ հետևում է ֆեյսբուքյան անցուդարձին, պարզվեց, տեղյակ չէ այդ գրառումներից, որոնք մի քանի օր է՝ քննարկվում են համացանցում, ուստի մանևրեց, որ հստակ չպատասխանի, թե ինչ է մտածում այդ թեմայով, միայն ասաց, որ կողմնակից է այս փուլում բոլոր ուժերը մոբիլիզացնելուն։
Նկատեցինք, որ արդեն ակնարկներ են արվում, օրինակ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ուղղությամբ, թե նրա կողմնակիցներն են գնացել և դիրքերում սուտ տեղեկություններ տարածել՝ «դավաճանություն» արել։ «Ես չեմ կարծում, թե հերոսները կարող են գնալ էդ ուղղությամբ»,- ասաց նա ու հեռացավ։ Ապա շրջվեց ու նորից շեշտեց՝ խոսքը հերոսների՛ մասին է՝ ակնարկելով Բալասանյանին, ով Արցախի հերոս է»։