13/10/2020 12:49
Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչներին Ղարաբաղ տեղափոխելու կապակցությամբ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխելու մասին մուտքային տեղեկատվությունը», - ասել են ՊՆ-ից:
Նախարարությունը հավելել է, որ այս մտահոգության մասին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին: