13/10/2020 09:40
«Փաստ». Ներկա տեղեկատվական հոսքերում և սոցցանցային տիրույթում կտրուկ ակտիվացել են ռուսամետ մոտեցումները
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է, ինչ Արցախում ընթանում է դաժան պատերազմ. հատկանշական է, որ այս պատերազմը յուրատեսակ սահմանագիծ դարձավ, որով հասարակության մեջ սկսվեցին տարբեր տիպի կարծրատիպերի ու մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումների և մոտեցումների վերարժևորման միտումներ դրսևորվել։ Մասնավորաբար, նկատելի է, որ ներկա տեղեկատվական հոսքերում և սոցցանցային տիրույթում կտրուկ ակտիվացել են ռուսամետ մոտեցումները։
Քիչ չեն այնպիսիք, որոնք մշտապես շրջանառել են հակառուսական թեզեր, իսկ ներկա շրջափուլում եթե ոչ տրամագծորեն հակառակ, ապա գոնե բավականին լոյալ դիրքորոշում են ցուցաբերում։
Թերթի տեղեկություններով, այս թեման լուրջ անհանգստության տեղիք է տվել հատկապես, այսպես կոչված, արևմտյան ֆինանսավորում ստացող հայտնի շրջանակների համար, որոնք անգամ այս դժվար փուլում փորձում են մնալ «թեմայի մեջ»»։