13/10/2020 12:10
Իրանի հյուսիս-արևմուտքում անօդաչու սարք է ընկել
Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Պարսաբադ-Մողան սահմանային շրջանում, անօդաչու սարք է ընկել:
Արդաբիլի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդայը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է անօդաչուի կործանումը:
Ըստ Նեդայի՝ քննություն է սկսվել՝ պարզելու, թե որ երկրին է պատկանում այն, Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին:
Նա նշել է, որ վթարը վնաս չի պատճառել:
Իրանը բազմիցս է հանդես եկել հակամարտության կարգավորման օգտին և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: