13/10/2020 22:13
Իսլամական գրոհայիններին իրենց կամքին հակառակ ստիպում են մեկնել Ադրբեջան
Սիրիայում սկսել են պատիժ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են կռվել Ադրբեջանում, հայտնում է «Infoteka24»-ը:
Ըստ լիբանանյան «Ալ-Մայադին» պորտալի՝ «Ալ-Համզա» ջոկատի 13 անդամ է ձերբակալվել:
Եթե նախկինում զինյալները համաձայնում էին ջիհադ գնալ՝ Ադրբեջանում բարձր աշխատավարձ ստանալու համար, ապա այն բանից հետո, երբ հայտնի են դարձել վարձկանների պահման իրական պայմանները, թե ինչպես են նրանց խաբում փողով, ուղարկում մահվան և նույնիսկ չեն փորձում օգնել վիրավորներին, ապա ահաբեկիչներն իրենք են սկսել հրաժարվել Հարավային Կովկաս մեկնելու առաջարկից:
Սակայն, ինչպես պարզվել է, այժմ կամավոր հիմքերը չեղյալ են հայտարարվել, և նրանք ստիպված են մեկնել սպանդի: