13/10/2020 15:30
Արցախում վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է, այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Նշենք, որ ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: