13/10/2020 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 745 դեպք, մահերի թիվն ավելացել է 8-ով
Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 57 566 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 745-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 46 318 (+427) մարդ, այս պահին բուժվում է 9908-ը (+310):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1340 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1032-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 308 (+2):
Մեկ օրում մահացել է 8 մարդ: