13/10/2020 22:26
Մենք նաև անտեսանելի թշնամի ունենք. ԱՆ ներկայացուցիչը հիշեցնում է կորոնոնավիրուսի դեմ պայքարի մասին
Այս օրերին մենք նաև անտեսանելի թշնամի ունենք, այսօր ասուլիսի ժամանակ հիշեցրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը՝ զգոնության ու սթափության կոչ անելով:
«Վերջին 14 օրում կորոնավիրուսով հիվանդացության աճը հասնում է 113 տոկոսի», - նշեց Ռոմելլա Աբովյանը։
Նա ընդգծեց անվտանգության կանոնների՝ դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորության պահպանելու կարևորությունը: