13/10/2020 15:31
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը հումանիտար առաքելությամբ Արցախում է
Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար: