14/10/2020 12:27
Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում
Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում», - ասել է նա:
Նա նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության միջոցով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում զինադադարի հաստատման մեխանիզմներ մշակելու համար:
Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում: