14/10/2020 22:25
Արցախի նախագահի որոշմամբ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանն ու շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանը բացառիկ քաջության համար պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: