14/10/2020 11:35
Կոտայքի հանրակրթական հաստատությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել են շուրջ 16 մլն դրամ
Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները ևս միացել են համահայկական շարժմանը և շուրջ 16 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին, հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Հանրակրթական հաստատությունների կողմից, ըստ անհրաժեշտության, հավաքագրվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ կատարվել 8000 կարճ համարին:
Նշվում է նաև, որ այս ժամանակահատվածում Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցների կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և հագուստ: