14/10/2020 14:44
Կրեմլը մեկնաբանել է ղարաբաղյան բանակցություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին հարցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ղարաբաղի իրավիճակի շուրջ բանակցություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը, հայտարարել է, որ Ռուսաստանում ելնում են նրանից, որ մոսկովյան հանդիպման մասնակիցները հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղյան խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ վարելու առաջարկին Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ:
«Մոսկվայում, առաջին հերթին, ելնում են նրանից, որ երեք արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ բոլոր երեք կողմերը հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխության սկզբունքը», - լրագրողներին ասել է Պեսկովը: