14/10/2020 12:54
Պետք է խաղաղապահներ տեղակայվեն Ղարաբաղում. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռադիոկայաններին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք է խաղաղապահներ տեղակայվեն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար:
«Առաջին փուլում, բացի երկու շրջանների ազատագրումից, կարգելափակվեին բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապերը պետք է արգելափակվեն, և խաղաղապահները կտեղակայվեն՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ այս մեխանիզմը պետք է հիմա գործի իրական շփման գծում: