14/10/2020 16:58
Իտալիայի ԱԳՆ-ից շնորհակալություն են հայտնել Լավրովին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ջանքերի համար
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում ջանքերի համար:
«Ինչպես ասել է Սերգեյը Լավրովը, մենք խոսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին», - ասել է նա՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որ Լավրովը գործադրել է այս բարդ իրավիճակում ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու համար: Մենք մտահոգված ենք սրացման ռիսկով և քաղաքացիական զոհերի քանակով և երախտապարտ ենք այն առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Ռուսաստանի օգնությամբ», - ավելացրել է իտալացի նախարարը: