14/10/2020 15:00
Զորքերի որոշակի նահանջ է եղել, սակայն բանակն այժմ վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել, հասարակությանն ուղղված ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։
«Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մարդուժի և տեխնիկայի մեծաթիվ կորուստներ», - ավելացրեց Փաշինյանը: