14/10/2020 19:49
Պոմպեո. Թուրքիան ամրապնդում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության ընթացքում
Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ամրապնդումը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել: Նման դիրքորոշում չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար հեռախոսային բրիֆիգում:
«Մենք տեսանք, որ Թուրքիան ամրապնդում է ապահովում Ադրբեջանին: Մենք դիմել ենք միջազգային բոլոր խաղացողներին, որպեսզի նրանք չխառնվեն տարածաշրջանում տիրող իրավիճակին», - ասել է նա: