14/10/2020 15:28
Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածների վերաբերյալ տեղեկատվությունը
Ռուսաստանի զինված ուժերը մասնակցում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածների մասին տեղեկատվության ստուգմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է ՀՀ տարածքում տեղակայված ռազմական տեխնիկայի վրա:
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այս տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսային շփումներ է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում ու վերլուծվում է», - լրագրողներին ասել է Պեսկովը։