14/10/2020 19:02
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները
Միացնալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ավելի վաղ Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
«Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պայմանավորվածությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ նկատի ունենալով Ադրբեջանին և Հայաստանին: