14/10/2020 16:17
Սիրիայից աղբյուրները պատմել են Ղարաբաղ ուղարկվող գրոհայինների նոր խմբի մասին
Սիրիական ընդդիմության աղբյուրները РИА Новости-ի հետ զրույցում հերքել են Լեռնային Ղարաբաղից Սիրիա գրոհայինների վերադարձի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ պայմանագրերը կնքվում են վեց ամիս ժամկետով:
«Wall Steet Journal»-ն ավելի վաղ գրել էր, որ տասնյակ սիրիացի վարձկաններ Ղարաբաղից վերադարձել են Սիրիա՝ կատաղի մարտերում զոհերի մեծ թիվի պատճառով:
«Ոչ մի սիրիացի զինյալ չի վերադարձել Լեռնային Ղարաբաղից», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկն՝ ավելացնելով, որ զինյալների տեղակայումը սկսվել է հունիսին:
«Փոխարինման ժամանակը դեռ չի եկել, քանի որ զինյալների փոխարինումը տեղի է ունենում վեց ամիսը մեկ», - ասել է աղբյուրը:
Աղբյուրները հայտնել են նաև, որ Սիրիայից գրոհայինների նոր խումբ է պատրաստվում գործուղվել Ղարաբաղ։