14/10/2020 19:21
Միջպետական ավիացիոն կոմիտեն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հակամարտության պատճառով թռիչքների անվտանգության վերաբերյալ
Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ և առաջարկել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին չորեքշաբթի հաղորդվել է ՄԱԿ-ի կայքում:
«ՄԱԿ-ն առաջարկում է հնարավորինս շուտ ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի անվերապահ կատարմանը և քաղաքացիական օդանավերի ՀՕՊ-երով խոցումը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների և օդանավակայանների հրթիռներով և այլ զենքերով հարվածները լիովին կանխելուն ուղղութնամբ՝ հաշվի առնելով հակամարտության գոտում զենքի տակտիկական և տեխնիկական բնութագրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կոմիտեն նաև առաջարկում է ավիաընկերություններին, որոնք թռչում են Հարավային Կովկասի տարածաշրջանով՝ գնահատելու հակամարտության գոտիներով քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովող ռիսկի գործոնները: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել համակարգվածությունն ու փոխգործակցությունը ռազմական իշխանությունների հետ: