14/10/2020 16:01
Փարիզում հայերը ցույց են արել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի (Տեսանյութ)
Երեքշաբթի Փարիզի հայկական սփյուռքի ներկայացուցիչները հավաքվել էին երկրի խորհրդարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին և պահում պաստառներ՝ «Ճանաչիր Արցախը» և «Լռությունը սպանում է» գրություններով:
«Մենք այստեղ ենք՝ պատմելու Հայաստանի մասին, պատմելու Արցախի մասին, մեր զինվորներին ասելու, որ մենք իրենց կողմն ենք, և որ Ֆրանսիան նրանց կողքին է», - հայտարարել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդից: