14/10/2020 22:33
Այո՛, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում. Հովհաննիսյան
Ցավոք, մեր գերի ընկած տղաների մասին տեղեկություններ չեմ կարող ասել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական կողմը տեղեկություն չի տրամադրում, Կարմիր խաչի հետ չի աշխատում», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմը նույնիսկ սեփական դիերը չի փորձում հանել։
«Վերջին շրջանում բախվում ենք ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ Ադրբեջանի կողմից՝ իր սեփական կորուստների և դիերի նկատմամբ։ Նման բան երբևէ չենք տեսել նույնիսկ իրենցից։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում։ Սա եզրակացությունների տեղիք է տալիս», - ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հակառակորդի գերիներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Այո՛, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»։