14/10/2020 16:06
Հայերի բողոքի ցույցերը Դաունինգ Սթրիթում (Տեսանյութ)
Հարյուրավոր հայեր հավաքվել են Լոնդոնի Դաունինգ Սթրիթի մոտ՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների մասին բարձրաձայնելու։
Ցուցարարները մեղադրել են Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու համար և պահանջել դադարեցնել դրանք:
Ցուցարարներից Վահագն ասել է.
«Ադրբեջանը պատերազմ է սկսել ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Նրանք սպանում են Լեռնային Ղարաբաղում բնակվող խաղաղ հայերին: Թուրքիան օգնում է Ադրբեջանին՝ նրանց զենք ու ռազմական աջակցություն տրամադրելով»:
Դաունինգ Սթրիթը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրն է: