14/10/2020 13:11
Օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու. Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է ժողովրդին (Տեսանյութ)
Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 1992-94 թվականներին, երբ պատմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի..., Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ տեսաուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել, և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը՝ սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու, փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մեք պետք է պատվով շարունակենք ապրել։ Կոչ եմ անում ոչ միայն նյութական, դա շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, նաև՝ ձեր ֆիզիկական ներկայությունը։ Մենք դրա կաիրքը զգում ենք։ Մենք հաղթելու ենք», - հայտարարեց Արցախի նախագահը։