14/10/2020 17:39
ՀՀ տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժած երեխայի վիճակը ծանր է
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածից, տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ՝ հողագործական աշխատանքի, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ», - գրել է նա։