14/10/2020 11:02
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1058 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ով
Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 58 624 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1058-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 46 713 (+395) մարդ, այս պահին բուժվում է 10 561-ը (+653):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1350 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1039-ի (+7), իսկ այլ պատճառներով՝ 311 (+3):
Մեկ օրում մահացել է 10 մարդ: