15/10/2020 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1371 դեպք, մահերի թիվն ավելացել է 7-ով
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 59 995 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1371-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 47 119 (+406) մարդ, այս պահին բուժվում է 11 519-ը (+958):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1357 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1046-ի (+7), իսկ այլ պատճառներով՝ 311 (+0):
Մեկ օրում մահացել է 7 մարդ: