15/10/2020 11:10
Այս պահին թեժ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավարևելյան ուղղություններում
Այս պահին թեժ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավարևելյան ուղղություններում, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը։
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ: