15/10/2020 15:09
Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այստեղ առաջնային հարցն այն է, թե ինչպես են դրան վերաբերում հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում, ով էլ որ լինի, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը:
Նրան խնդրել են հաստատել՝ արդյոք որևէ պատասխան դեռ չկա այդ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ՚
«Մենք դեռ պատասխանը չենք լսել», - ասել է Պեսկովը: