15/10/2020 15:46
Ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր էլ շարունակում է. Վաղարշակ Հարությունյան
Ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական ալյանսը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ հավաստիացնելով, որ հակամարտության գոտում վարձկաններ չկան, չեն թիրաավորվում եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները: Սակայն Ֆրանսիայի նախագահը, ռուսական կողմը և անգամ՝ ԱՄՆ պետքարտուղարը, վարձկանների ներգրավման համար քննադատեցին Թուրքիային, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Բանախոսն ընդգծեց՝ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին և այսօր էլ շարունակում է:
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ վարձկանների ներգրավվածությունը փաստող մեկ տեսանյութ չէ, որ առկա է համացանցում: