15/10/2020 18:20
Զախարովա. Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը դեռ չի գործում
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման ուղղությամբ աշխատանքներ դեռ չեն տարվում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական հարցերով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմը: Մինչ այժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանքներ չեն իրականացվել: Հուսով ենք, որ նման մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի», - ասել է նա: