15/10/2020 16:44
Իսպանացի պատգամավորներն ու սենատորները կոչ են անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Արցախի միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքում:
Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Իսպանիայի կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտում են թուրք-ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի, հայտնում է Infoteka24-ը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու համար», - ասված է հայտարարության մեջ: