15/10/2020 12:55
ՌԴ Առողջապահության նախարարությունից հայտնել են Ղարաբաղում վիրավորված ռազմական թղթակցի վիճակի մասին
Ռուս բլոգեր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի վիճակը, որը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հրթիռակոծման ժամանակ, բժիշկները գնահատում են բավարար:
«Ռուսաստանի քաղաքացի, որը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում, Կոտենոկը շարունակում է բուժումը Երևանի կլինիկաներից մեկում: Վիճակը բավարար է», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС-ը:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ առաջիկա օրերին կլուծվի ռազմական թղթակցի Մոսկվա հնարավոր տեղափոխման հարցը:
Բլոգեր և ռազմական թղթակից Յուրի Կոնետնոկը ծանր վիրավորվել է հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում հրետակոծության ժամանակ: Նրա հետ միասին եղել է ևս երկու լրագրող, որոնք ստացել են միջին ծանրության վնասվածքներ: