15/10/2020 21:01
Լավրովը բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Հաստատվել է հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նշել են «հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման պահանջը և դրա պահպանումը վերահսկելու մեխանիզմների համակարգումը»:
Լավրովն ու Չավուշօղլուն նշել են նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու քայլերի արագ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու համար»: