15/10/2020 21:11
Հույս ունենք՝ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար
Իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում վտանգավոր է, հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Այժմ հայտնվել են թուրքերը, որոնք ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիկը, մեծացնելով ռազմական հզորությունը՝ այս պատմական պայքարում, որ տեղի է ունենում 150 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքր տարածքի համար», - ասել է Պոմպեոն։
Նա նշել է, որ կոնֆլիկտը բավականին երկարատև է, իսկ լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։
«Լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։ Եվ, իհարկե, ոչ երրորդ երկների, որոնք հայտնվում և վարձակալությամբ տալիս են իրենց ռազմական հզորությունները արդեն իսկ պայթյունավտանգ իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից, և նրանք բոլորը, մինչև դա տեղի ունենա, ճիշտ կմոտենան հրադադարին և կնստեն սեղանի շուրջ ու կփորձեն գլուխ հանել այս իրոք պատմական և բարդ խնդրից», - ասել է Պոմպեոն։