15/10/2020 18:12
Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ. ԱԳ նախարար
Հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրականացումը, թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ», - գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Five days into the Moscow Joint Statement of 10 October on cessation of fire, and #Azerbaijan continues to torpedo its implementation. With the support & direct involvement of #Turkey and #terrorist fighters they continue large scale war against #Artsakh/#NagornoKarabakh
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 15, 2020