15/10/2020 12:15
ՌԴ և ԵՄ քաղտնօրեններն ընդգծել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և ընդգծել զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ընդգծվել է հումանիտար զինադադարը պահպանելու անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի նախաձեռնությամբ», - ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ծառայության կողմից չորեքշաբթի կայացած խորհրդակցությունների արդյունքներով հինգշաբթի տարածված հայտարարության մեջ: