15/10/2020 13:12
Ղրղզստանի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, այս մասին հինգշաբթի հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
«Ես կառչած չեմ իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափում և կրակում սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին», - ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով` Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, ժողովրդի միասնությունն ու հասարակության մեջ հանգստությունը «ամեն ինչից վեր» են: