15/10/2020 18:00
Թշնամական 12 տանկ խոցած կապիտան Արսեն Գաբրիելյանը քառօրյա պատերազմի ժամանակ էլ 3 տանկ էր խոցել. Շուշան Ստեփանյան
Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Արսենը քառօրյա պատերազմի ժամանակ էլ երեք տանկ էր խոցել և արժանացել «Արիության համար» մեդալի», - գրել է նա՝ կցելով Արսեն Գաբրիելյանի մասին նյութի հղումը։