15/10/2020 21:05
Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրի ներկայացուցիչներին. Մարուքյան
Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան:
«Դրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և այսուհետ անհերքելի», - գրել է նա: