15/10/2020 12:48
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը քննադատել է Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը քննադատել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտելու օգտին, հայտնում է laist.com-ը։
Բանաձևը, որը ներկայացրել են դիտորդներ Քեթրին Բարջերը և Ջենիս Հանը, պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հայտարարությունը.
«Ադրբեջանական զինված ուժերը մահացու և առանց դրդապատճառի հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ։ Անխոհեմ ներխուժումն ուղղակի սպառնալիք է ինչպես Արցախում դարեր շարունակ ապրող հայերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության և Միացյալ Նահանգների հիմնարար շահերի, այդ թվում՝ ժողովրդավարության համար»: