15/10/2020 12:59
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքում սպանվել են 5, վիրավորվել՝ ռազմական գործողություններին չներգրավված 11 զինծառայող. Դատախազություն
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Ընդհանուր առմամբ, սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ:
Ինչպես նաև սպանվել է 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայող», - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։