15/10/2020 18:39
Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով քաղաքացի է վիրավորվել․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը», - նշել է Բեգլարյանը։