15/10/2020 18:38
Ռազմաճակատում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը
Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում, հայտնում են հեռուստաընկերությունից։
«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին», - նշված է ծանուցման տեքստում։