15/10/2020 15:16
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կոչ է անում իր քաղաքացիներին վաճառել Թուրքիայում գնված անշարժ գույքը
Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է նոր տնտեսական դրսևորումներ ստանալ, հայտնում է «Ermenihaber» կայքը:
Անգամ թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո արաբական ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը Թուրքիայում բնակարաններ գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել իրենց ունեցվածքը:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ թագավորության ղեկավարությունն անձամբ է զանգահարում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին և հորդորում վաճառել դրանք:
Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության՝ իրաքցիներից հետո Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիների ամենամեծ թիվը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն են: